Մշակույթ Հասարակություն 

Հիջաբով բարբիները մեծ ճանաչում են ստանում

Իսլամական կրոնական հագուստով Բարբիի լուսանկարներով Instagram-ի էջը մեծ տարածում է ստանում, գրում է Lenta-ն:

Էջը ստեղծած Նիգերիայի բնակչուհի 24-ամյա Հանիֆա Ադամը պատմել է, որ իր նպատակն է ոգեշնչել մահմեդական աղջիկներին և նրանց օգնել սեփական ինքնությունը ստեղծելու հարցում:

Նա նաև նշել է, որ Բարբիի ֆոտոսեսիայի համար հագուստն ինքն է կարում և, բաժանորդների խնդրանքով, դրանք շուտով առցանց վաճառքում կլինեն:

«Ինձ համար հիջաբը համեստության խորհրդանիշ է: Այն նաև կրոնական աքսեսուար է»,- պարզաբանել է Հանիֆան:

Մեկուկես ամսվա ընթացքում @Hijarbie էջն ավելի քան 8 հազար բաժանորդ ունի:

12501702_943871735690524_567693567_n default enhanced-25119-1454427289-11

Նույն շարքից