Հայաստան 

Հլը էս երկրում չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա. Առաքել Մովսիսյան. տեսանյութ

Ընդդիմությունը պետության հետ երբեւիցե չի կարող պահանջներով խոսել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերում խորհրդարանական քառյակի ներկայացրած պահանջներին։


Դիտարկմանը, որ այսօր լրանում է քառյակի ներկայացրած տասներկու կետերից բաղկացած պահանջների ժամկետը, Առաքել Մովսիսյանն ասաց. «Հլը էս երկրում չկա ոչ մեկը, ով ուզենա ժամկետ դնի պետության վրա։ Պետությունը մեկն ա»։ Միաժամանակ նա նշեց, որ նորմալ է վերաբերվում ընդդիմության հանրահավաքներին։

Նույն շարքից