Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում դատապարտել է ֆրանսիական Նիսում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի պատասխանատվությունն արդեն ստանձնել է Իսլամական պետություն խմբավորումը. «Խստորեն դատապարտում ենք Նիսում իրականացված հարձակումը: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին»:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում զոհերի թիվը հասել է 80-ի, իսկ մեծ թվով վիրավորներից 18-ի վիճակը ծայրահող ծանր է: