Բելգրադում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսoր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի առաջին փոխվարչապետ և արտգործնախարար Իվիցա Դաչիչին։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը։
Նախարար Նալբանդյանը և Իվիցա Դաչիչն անդրադարձել են ԵԱՀԿ-ում սերբական նախագահության ընթացքին, կազմակերպության օրակարգային խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին:
Հայաստանի և Սերբիայի արտգործնախարարները քննարկել են հայ-սերբական օրակարգի հարցեր: Երկուստեք կարևորվել են Հայաստանի և Սերբիայի համատեղ ջանքերը՝ ուղղված բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։