Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորների հետ

Մարտի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Քեսաբի իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով Սիրիա մեկնած ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լևոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Թևան Պողոսյանի և Էդմոն Մարուքյանի հետ:

 

ԱԺ պատգամավորները խորհրդարանի նախագահին ներկայացրել են Քեսաբում ստեղծված իրավիճակը, իրադարձությունների հնարավոր զարգացումները, իրենց առաջարկները: Նրանք տեղեկացրել են, որ երեք օրվա ընթացքում եղել են Լաթաքիայում, Դամասկոսում, Լիբանանում, հանդիպել են հայ համայնքի, հոգևոր առաջնորդների, քաղաքների ղեկավարության, պատգամավորների, ինչպես նաև` Սիրիայի նախագահի, վարչապետի, Ժողովրդական ժողովի նախագահի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի հետ:

 

Ինչպես հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից`  Հովիկ Աբրահամյանը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ և հույս հայտնել, որ միջազգային հանրությունը համապատասխան քայլեր կձեռնարկի լարվածությունը թուլացնելու և տեղահանված հայությանը իրենց բնակավայրեր վերադարձնելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ԱԺ նախագահը նշել է, որ առաջիկայում Ազգային ժողովում կկազմակերպվի քննարկում ԱԳՆ պատասխանատուների մասնակցությամբ:

Նույն շարքից