ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի (ԱՊՀ ՄԽՎ) լիագումար նիստին:
Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից։
Պատվիրակության կազմում էին ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Հայկ Բաբուխանյանը և Հովհաննես Սահակյանը: Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ խորհրդի նախագահ, ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:
ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Սահակյանը պարգևատրվել է ԱՊՀ մասնակից պետությունների ՄԽՎ խորհրդի պատվոգրով:
Նիստի ավարտից հետո հայ խորհրդարանականները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Հիշատակի էստաֆետ» միջոցառմանը: