ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով պաշտոնական այցով գտնվում է Աթենքում, երկուշաբթի կմասնակցի «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին, որտեղ հանդես կգա ելույթով, հաղորդում է Հայաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նույն օրը նախատեսված է Շարմազանովի հանդիպումը Հունաստանի խորհրդարանի խոսնակ Զոյի Կոնստանտոպուլուի հետ։
Մայիսի 19–ին` Պոնտոսի հույների ցեղասպանության օրը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Աթենքի Սինտագմա հրապարակում հարգանքի տուրք կմատուցի Ցեղասպանության զոհերի հիշատակին և հանդես կգա ելույթով:
Շարմազանովի այցն Աթենք սկսվել է նախօրեին Կոնստանտոպուլուի հրավերով, այն կտևի մինչև մայիսի 19–ինը։