Հայաստան 

ՀՀ դեսպանը մասնակցեց ՄԱԿ-ի հանձնաժողովի տարեկան նստաշրջանին

Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Բանգկոկում մասնակցել է ՄԱԿ-ի Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 70-րդ տարեկան նստաշրջանի աշխատանքներին:


ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի լիագումար նիստում ունեցած իր ելույթում դեսպան Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրեց Հայաստանի ձեռքբերումները տնտեսության արդիականացման, երկրի մրցունակության բարձրացման եւ գիտելիքահեն տնտեսության ձեւավորման գործընթացում: Նա խոսեց աղքատության դեմ պայքարի, Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման եւ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող «Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցք» ծրագրի իրականացման խնդիրների մասին:


Նստաշրջանի շրջանակներում դեսպան Սարգսյանի եւ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, UNESCAP-ի գործադիր քարտուղար տիկին Շամշադ Ախթարի միջեւ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին հանձնաժողովի հետ Հայաստանի փոխգործակցության ակտիվացման եւ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները:

Նույն շարքից