Հասարակություն գլխավոր 

ՀՀ ԶՈւ ԳՇ պետը տեղյակ չէ իր պաշտոնանկության վերաբերյալ քննարկումներին

Պաշտապանության նախարարի հետ լարվածություն չկա և չի կարող լինել: ԳՇ-ն ենթարկվում է նախարարին և կատարում է նրա հրամանները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ Դավթյանը շուտով պաշտոնանակ է արվելու:

Դավթյանը լրագրողներին ասաց, որ նախարարի հետ անհամաձայնություններ չկան. «Յուրաքանչյուր մեծ որոշում կայացնելուց առաջ, յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսակետը, իսկ որոշումը կայացնելուց հետո բոլորս կատարում ենք այն»:

Ինչ վերաբերում է իր պաշտոնում Օնիկ Գասպարյանի նշանակմանը, Դավթյանն ասաց, որ այս պահին իր պաշտոնանկության մասին քննարկումներից տեղյակ չէ, իսկ երբ իրեն պաշտոնանկ անեն, բնական է, որ իրեն փոխարինող կնշանակվի:

Նույն շարքից