«Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ շաբաթ օրը ՀՀ է ժամանում Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Ուսուպաշվիլին։ Վերջինս հանդիպելու է նաև իր պաշտոնակցի՝ Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն ոչ թե Երևանում, այլ Լոռու մարզում։ Այնտեղ՝ «Թուֆենկյան» հյուրանոցում, ԵԱՀԿ հովանու ներքո կայանալու է Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որին ներկա են գտնվելու նաև խորհրդարանների նախագահները»,–գրում է թերթը։