Քաղաքական 

ՀՀ կառավարությանը ԱԳՆ-ին կտրամադրի 16 մլն 705 հազար դրամ՝ սիրիահայերին անձնագրային տուրքից ազատելու համար

ՀՀ կառավարությունն այսօր իր հերթական նիստին որոշում ընդունեց 2014 թվականի առաջին եռամսյակում Արտաքին գործերի նախարարությանը հատկացնել 16 մլն 705 հազար դրամ:

Գումարը տրամադրվելու է սիրիահայերին օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ այն փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված գումարների փոխարեն:

Նույն շարքից