Հայաստան 

ՀՀ-ն կսահմանի ԵՏՄ կանոնակարգերի պահպանման վերահսկողության լիազոր մարմիններ

 Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ կսահմանվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը: Ադ մասին որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության հունվարի 30-ի նիստի օրակարգում:


Հիմնավորման համաձայն, Հայաստանի` ԵՏՄ պայմանագրին միանալուց հետո երկրում զուգահետ կգործեն ՀՀ և ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը, որոնց պահանջների պահպանման վերահսկողությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է սահմանել վերահսկողություն իրականացնող համապատասխան մարմիններ:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարը սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լիազոր մարմիններ սահմանելու վերաբերյալ կտեղեկացնի Եվրասիական տնտեսական միությանը:

Նույն շարքից