Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը, անդրադառնալով մատների թանաքոտմանը՝ ասաց, որ չհավատաք, թե մատների թանաքոտումը մաքրվում է:
«Նորից եմ ասում, որ թանաքոտած մատն ինչով ուզում ես լվա, լապտերի ուլտրամանուշակագույն ճառագայթների միջոցով երևում է, որ ինքը քվեարկել է»,- Արամ Մանուկյանը:
Արամ Մանուկյանը վստահեցրեց, որ պետական ապարատում, լծակ ունեցող մարդիկ ևս չեն ուզում, որ այս նոր Սահմանադրությունն անցնի:
«Հայաստանում չկա այնքան մարդ, որքան ընտրական ցուցակներում ընտրող»,- ասաց նա և նշեց, որ իր համար ով ինչ մեթոդով, ինչ մոտիվացիայով էլ պայքարի այս փոփոխությունների դեմ, ընդունելի է: