Ռազմական գլխավոր 

ՀՀ ՊՆ-ն Զաքիր Հասանովին խորհուրդ է տալիս ավելորդ հռետորաբանությամբ չզբաղվել

Հայաստանի պաշտպանության նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի պաշտապնության նախարար Զաքիր Հասանովի երեկ արած այն հայտարաությանը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում:

ՀՀ ՊՆ-ի տարածած հայատարության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթի, խիստ մտահոգված է եւ փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտաինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ: Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում»:

Նույն շարքից