Ռազմական Հասարակություն 

ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել են փորձնական ծրագրի արդյունքները

Նոյեմբերի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում քննարկվել է պարտադիր զինվորական ծառայությունից զորացրվող զինվորների մասնագիտական կողմնորոշմանը և հետագա աշխատանքային գործունեությունը պլանավորելուն միտված փորձնական ծրագիրը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող փորձնական ծրագրի նպատակն է օժանդակել զինվորներին՝ հետծառայողական ժամանակաշրջանում անձնային որակներին և նախասիրություններին համապատասխան աշխատատեղեր գտնելու գործում:

ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված քննարկման ընթացքում, կարևորելով զորացրվող զինծառայողների հետագա աշխատանքային զբաղվածության և սոցիալական ապահովման հարցը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն ուղենշել է ծրագրի հայեցակարգիմշակման ու վերջնական հաստատման համար անհրաժեշտ քայլերը։

Նույն շարքից