2014 թ. ապրիլի 2-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության լրատվական ծառայությունը։
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն.Աղբալյանի և պաշտոնատար այլ անձանց հետ:
Հանդիպումների ժամանակ քննարկվելու են երկու պետությունների միջև երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, նախատեսվում է ստորագրել երիտասարդության հարցերի բնագավառում համագործակցության վերաբերյալ Համաձայնագիր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների միջև, ինչպես նաև հաստատել համատեղ գործողությունների ծրագիր 2014 թ. համար:
Այցի արդյունքում ակնկալվում է էականորեն ավելացնել մեթոդական, նյութատեխնիկական և կազմակերպչական աջակցությունը Արցախի գործընկերներին: