ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ձյուն է տեղում Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան և Չարենցավան քաղաքներում քաղաքներում:
Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: