Հայաստան 

ՀՀ փոխվարչապետն ընդունել է ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին

 

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևին, տեղեկացնում է Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Զրուցակիցները քննարկել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես անդրադարձել են Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի աշխատանքներին:

Փոխվարչապետը նշել է, որ ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման խնդիրները ՀՀ կառավարության օրակարգում են և ողջունելի է համարել առաջին անգամ Հայաստանում ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի անցկացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱՊՀ տնտեսական խորհրդի շրջանակում համագործակցությանը, քննարկել տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նույն շարքից