Հասարակություն 

ՀՀ քաղաքացիներն առանց գրանցվելու 30 օր կարող են մնալ ՌԴ-ում

ՌԴ Պետդուման վավերացրել է Հայաստանի հետ կնքած համաձայնագիրը, ըստ որի` երկու երկրների քաղաքացիներին թույլատրվում է առանց հաշվառման 30 օր բնակվել Ռուսաստանի կամ Հայաստանի տարածքում։


Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», համաձայն 2014թ.-ի հուլիսի 11–ին Սոչիում ստորագրված համաձայնագրի՝ Հայաստանի տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած Ռուսաստանի քաղաքացիները և ՌԴ տարածքում ժամանակավոր բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատվում են բնակության պետության լիազոր մարմիններում հաշվառվելու պարտականությունից:

Նույն շարքից