Քաղաքական 

ՀՀ 3 արտգործնախարարներով կքննարկեն Հայաստանի այսօրն ու վաղը

ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Սիվիլիթաս հիմնադրամը հինգշաբթի քննարկում է հրավիրել «Հայաստանի այսօրն ու վաղը» թեմայով, որին կմասնակցեն երեք նախկին արտգործնախարարները՝ Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը և ես:
 

«Ցանկալի կլիներ, որ քննարկմանը մասնակցեր նաև առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, բայց զուտ ժամանակի բերումով նա չի կարողանալու մասնակցել:

Համենայն դեպս, ես ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել երեք արտգործնախարարներով անդրադառնալու Հայաստանի առաջ ծառացած խնդիրներին: Վստահ եմ՝ մենք կխոսենք տարբեր թեմաների մասին, բայց հաշվի առնելով, որ դա արտգործնախարարների քննարկում է, շեշտը կդրվի արտաքին քաղաքականության վրա:

Այսօր, իսկապես, այդ հարթության վրա բազմաթիվ զարգացումներ կան, որոնք մեր ժողովրդի համար ճակատագրական կարող են լինել, և արժե, որ դրանք առավել խորքային վերլուծության և քննարկման արժանանան:

Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի, փետրվարի 13-ին, «Երևան» հյուրանոցում։ Այն կվարի Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան, լրագրող Թաթուլ Հակոբյանը»,– ասվում է գրառմանը մեջ

Նույն շարքից