Հայաստան Քաղաքական Մամուլի տեսություն 

ՀՅԴ-ն իր հոբելյանը նշում է չափազանց անորոշ վիճակում. ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ՀՅԴ-ն նշում էր ծննդյան 125-ամյակը: Այս միջոցառումը, սակայն, չէր փայլում առանձնակի ներկայացուցչականությամբ: ՀՅԴ-ն իր հոբելյանը նշում է չափազանց անորոշ վիճակում. Այս կուսակցությունը ոչ իշխանություն է, ոչ ընդդիմություն:

Ճիշտ է, ԱԺ-ում հայտարարել են, որ ընդդիմություն են, բայց պաշտպանել են սահմանադրական փոփոխությունների իշխանական նախագիծը: Կոալիցիա չեն մտել, բայց բյուջեի նախագծի քվեարկության էլ չեն մասնակցել այդ նույն անորոշությունից ելնելով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից