Հայաստան Քաղաքական 

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու ՄԻՊ-ի պաշտոնում Արման Թաթոյանի թեկնածությանը

ՄԻՊ-ի թեկնածու, Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մոտեցումները համապատասխանում են Դաշնակցության պատկերացումներին:

Այս մասին, այսօր ԱԺ-ում Թաթոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Վստահ ենք, որ եթե աջակցությունը նաև խորհրդարանի կողմից լինի Արման Թաթոյանը կկարողանա իրականացնել այն նաև նոր գործառույթները, լիազորությունները, որոնք ամրագրված են սահմանադրական փոփոխություններով»,- նշել է Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը նշել է, որ ՀՅԴ խմբակցությունը որոշել է կողմ քվեարկել Արման Թաթոյանի թեկնածությանը:

Նույն շարքից