Ռազմական Հասարակություն 

Հյուսիսային Կամերունում ահաբեկչության զոհ է դարձել 14 մարդ

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հյուսիսային Կամերունում կին մահապարտի իրականացրած պայթյունի հետեւանքով Ֆոտոկոլ քաղաքում զոհվել է 14 մարդ:
Այս մասին հայտնել են տեղի աղբյուրները, նշելով, որ զոհվածների թվում եղել է Չադի մեկ զինվորական, ինչպես նաեւ տեղում մահացել է մահապար-շահիդը:

Տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական կազմավորում դեռեւս չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը, սակայն հիմնականում նման գործողություններ սովորաբար իրականացնում են արմատական Բոկո Հարամ խմբավորման գրոհայինները:
Խմբավորումն, որ կազմավորվել է Նիգերայում, ահաբեկչական գործողություններ է իրականացնում նաեւ հարեւան երկրներում:
Նրանց դեմ պայքարում ներգրավված են նաեւ հարեւան Կամերունի ու Չադի զինվորականները:

Գրոհայինների ահաբեկչությունների հետեւանքով ընդհանուր առմամբ զոհվել է 13 հազար մարդ, իսկ 1,5 միլիոն մարդ ստիպված է եղել լքել բնակության վայրը:

Նույն շարքից