Tvrain.ru կայքի փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեան պատրաստում է իր փոքր և միջին հեռահարության հրթիռները:
Նախորդ օրը Հյուսիսային Կորեան 48-ժամյա վերջնագիր ներկայացրեց Սեուլին` պահանջելով ապամոնտաժել սահմանամերձ ապառազմականացված գոտում գործող բարձրախոսները, որոնց միջոցով Կորեայի Հանրապետությունը քարոզչություն է վարում ԿԺԴՀ դեմ:
ԿԺԴՀ-ն կրկին դիմել է ՄԱԿ Անվտանգության խորհրդին` խնդրելով շտապ նիստ գումարել քննարկելու համար ԱՄՆ և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների մասին հարցը: