Հյուսիսային Կորեայի առաջնորդ՝ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան սկսում է արշավ ծխելու դեմ։ Այս նպատակով ծխախոտի գները կբարձրանան։ Նա նաև սահմանափակել է ծխախոտի ներկրումը Հյուսիսային Կորեա։
«Ռենհափ» գործակալության տվյալներով՝ սահմանափակման մասին հրամանն արձակվել է դեռ անցյալ տարի, և ինչպես վկայում է վիճակագրությունը՝ Հյուսիսային Կորեան դադարել է ծխախոտներ գնել Թայվանից։