Հասարակություն 

Հնարավոր է՝ այս ելույթից հետո չաշխատեմ. Պոզներ

Ես դեռ աշխատում եմ, չնայած հնարավոր է՝ այս ելույթից հետո չաշխատեմ: Այս մասին հայտնել է ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները Մարդու իրավունքների հարցերով նախագահական խորհրդի և Մամուլի դեմ բողոքների հարցերով հասարակական կոլեգիայի համատեղ «Պետական կարգավորման ինքնակարգավորման փոխլրացումը զանգվածային տեղեկատվության ոլորտում» կոնֆերանսի ժամանակ Ռուսաստանում խոսքի ազատության վիճակի առնչությամբ:


pozneronline.ru-ի հաղորդմամբ` Պոզների խոսքով պետության կողմից ղեկավարվող ԶԼՄ-ներն այսօր նույն գործով են զբաղվում՝ որոշակի հասարակական կարծիք են ստեղծում, որը կուզենար տեսնել պետությունը:

 

 

«ԶԼՄ-ները լինում են կա՛մ պետությունից անկախ. այդ դեպքում դա չորրորդ իշխանությունն է, կա՛մ պետությունից կախված. այդ դեպքում դրանք ոչ միայն չորրոդ իշխանություն չեն, այլև դադարում են ԶԼՄ լինելուց, վերածվում են ազդեցության, պետական պրոպագանդայի գործիքի»,- ասել է Պոզները:

 

Պոզների խոսքով՝ «այսօր Ռուսաստանում մի ձեռքի, առավելագույնը՝ երկու ձեռքի մատների վրա կարելի է հաշվել՝ քանի իրապես անկախ ԶԼՄ կա»:

 

 

«Այդ իմաստով իսկապես անկախ ԶԼՄ մեզ մոտ չկա: Այսօր Ռուսաստանում որպես մասնագիտություն՝ լրագրություն չկա, կան լրագրողներ»,- ասել է Պոզները:

Նույն շարքից