Հնգամյա բրիտանուհին փրկել է հորը մահից՝ անհրաժեշտ ներարկումն անելով, երբ վերջինս ընկել է դիաբետիկ կոմայի մեջ։ Աղջիկը հորը հայտնաբերել է բազմոցին անգիտակից վիճակում և հանգիստ ներարկել գլյուկագոն՝ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրացնող հորմոն, գրում է Вести-ն։
47-ամյա Բարի Բարկեսը վերջին 33 տարիների ընթացքում ապրում է ինսուլինի շնորհիվ։ Նա իրեն վատ է զգացել կեսգիշերին։ Դուստրն այդ պահին արթնացել է և, չգտնելով հորը ննջասենյակում, սկսել է փնտրել։ Երեխան հայտնաբերել է հորն անգիտակից վիճակում բազմոցին պառկած։
«Հավանաբար, նա փորձել է արթնացնել ինձ։ Ես աղոտ եմ հիշում, թե ինչպես է նա դիպել իմ գլխին։ Ես փորձում էի կանգնել, բայց չէր ստացվում։ Ես փորձում էի սողալ խոհանոց, սակայն Հոլին արդեն գիտեր ինչ անել»,- պատմել է Բարկեսը։
Ծնողները երեխային սովորեցրել են, թե ինչպես օգնել, այդ պատճառով էլ նա շատ հանգիստ գտել է սառնարանում անհրաժեշտ դեղը և ներարկել այն։ Դա նման օգնություն ցուցաբերելու նրա առաջին փորձն է եղել։ Ներարկում անելուց հետո, երեխան զանգահարել է մայրիկին։
«Ես շատ հպարտ եմ իմ աղջնակով։ Նրա համարձակությունը փրկել է իմ կյանքը և ազատել է ինձ լուրջ հետևանքներից»,- ասել է բրիտանացին։