Հնդկաստանի Ջամմու եւ Քաշմիրի նահանգի Ուդհամփուրի շրջանում ուղեւորատար ավտոբուսն ընկել է կիրճը, ինչի հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել ավելի քան 20-ը։
Նախնական վարկածի համաձայն՝ ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ուղեւորների հստակ թիվը պարզվում է։