Հասարակություն Պատահարներ 

Հոգեկան խանգարումներ ունեցող մարդը 10 հազար մարդու զրկել է ջեռուցումից

Քիշնևում հոգեկան խանգարումներ ունեցող մարդը բարձրացել է ավելի քան 20 մետր բարձրությամբ էլեկտրաէներգիայի գծերի սյան վրա և հրաժարվել իջնելուց:

Ոստիկանությունից հաղորդել են, որ մարդը գրանցված է հոգեբուժարանում: Դեպքի վայր են մեկնել ոստիկաններ,  փրկարարներ, շտապօգնություն և հոգեբույժներ, սակայն ամբողջ օրը նրանց չի հաջողվել մարդուն իջեցնել: Վերջինիս անվտանգության համար տեղական ժամանակով  առավոտյան ժամը 11:00-ից հոսանքազրկվել է 4 միկրոշրջան, ինչպես նաև քաղաքի մի հատվածում կաթվածահար է եղել երթևեկությունը: Ցուրտ եղանակին մոտ 10 հազար մարդ մնացել է առանց լույսի և ջեռուցման:

Նույն շարքից