Հայաստան 

Հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կորոշվի ՄՄ-ին ՀՀ անդամակցության հարցը. Կարեն Ճշմարիտյան

Հոկտեմբերի 10-ին նախատեսված է, որ կորոշվի ՄՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և ժամկետների ձգձգման խնդիր չպետք է լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Տեխնիկական հարցերը լուծված են, այսինքն՝ բանակցային պրոցեսը ավարտված է, և նոր առաջարկներ մեր գործընկերների կողմից չունենք: Այդ պատճառով չեմ կարծում, որ նոր առաաջարկ կամ ձգձգումներ կլինեն»,- ասաց Կ.Ճշմարիտյանը:

 

Ըստ նրա՝ ՀՀ-ի՝ Մմ անդամությունից հետո Վրաստանի հետ հարաբերությունները չեն փոփոխվի, քանի որ դա բխում է նաև Վրաստանի շահերից. «Տնտեսական շահերը փոխադարձ հետաքրքրությունների շրջանակում են»:

 

Պատժամիջոցների հետ կապված՝ նախարարը նշեց, որ աշխատելու առումով խնդիր չեն տեսնում. «Մեր ապրանքները ինչպես ներմուծվում-արտահանվում էին, այդպես էլ կներմուծվեն ու կարտահանվեն: Մեր գործարարները ազատ են իրենց գործընկերների ընտրության մեջ, իհարկե, հաշվի առնելով նաև ՀՀ պարտավորությունները միջազգային կառույցների առջև: Մենք որևէ երկրի հետ որևէ սահմանափակում չենք կանխատեսում»: 

Նույն շարքից