Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել իր էջում՝ հայտարարելով, որ Սիրիայի հարցում ռուս-թուրքական պայմանավորվածությունների ժամանակ հաշվի են առել նաև հայկական կողմի խնդրանքը, որն ինքը փոխանցել է Պուտինին:
Լրագրողների հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ չի կարող մանրամասներ ներկայացնել Փաշինյանի և Պուտինի զրույցից:
Կարապետյանը խոսեց նաև Հոկտեմբերի 27-ի մասով նոր իշխանությունների քայլերի մասին՝ վստահություն հայտնելով, որ այդ ուղղությամբ հայտարարություններ կլինեն: