Քաղաքական 

Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է քեսաբցիներին

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին: Այս մասին ԱԺ նախագահը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

 

 

«Իմ մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամում Քեսաբի մեր հայրենակիցներին աջակցելու նպատակով բացված հաշվեհամարին: Կոչ եմ անում իմ գործընկեր պատգամավորներին իրենց հնարավորությունների սահմաններում նույնպես աջակցել քեսաբահայ մեր հայրենակիցներին»:

Նույն շարքից