Հունիսի 7-ին Արտաշատ քաղաքում կայանալիք քաղաքապետի ընտրություններում առաջադրվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին`Արգամ Աբրահամյանը: Նրան առաջադրել է Հանարպետական կուսակցությունը:
Բացի Աբրահամյան կրտսերից, քաղաքապետի ընտրություններում առաջադրվել են նաև անկուսակցականներ «Շահումյան Ալքո» ՍՊԸ տնօրեն Գարեգին Համբարձումյանը և Հովհաննես Ղազարյանը: Նրանք երկուսն էլ ինքնաառաջադրվել են:
Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է և այսօր կմեկնարկի նրանց գրանցումը: Նախընտրական քարոզարշավը կսկսվի մայիսի 20-ին ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը: