Հասարակություն 

Հուլիսի 10-ին կմեկնարկի «Ընթերցող Երևան» խորագրով գրքերի տոնավաճառը

Հուլիսի 10-ին ժամը 11:00-ին Միսաք Մանուշյանի անվան պուրակում կբացվի «Ընթերցող Երևան» խորագրով  գրքերի բացօթյա երկրորդ տոնավաճառը:

Միջոցառմանը  կմասնակցեն մայրաքաղաքում գործող գրախանութները, հրատարակչությունները, գրադարանները, Երևանի գրողների միությունը ինչպես նաև բազմաթիվ ասմունքողներ, գրքասերներ:

Գրքի և գրենական պիտույքների վաճառքով զբաղվող կազմակերպություններն այցելուներին կներկայացնեն ամենատարբեր ժանրերի ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան գրականություն: Իրենց հնարավորություններն ու առաջարկությունները կներկայացնեն գրահրատարկչության ոլորտի կազմակերպությունները:

Երևանի գրողների միությունը կներկայացնի վերջին շրջանում գրքեր հրատարակած հայ գրողներին:

 «Ընթերցող Երևան» գրքերի տոնավաճառը կգործի երկու օր ՝ հուլիսի 10-ին և 11-ին, ժամը 11:00-ից 18:00:

Նույն շարքից