Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 27421 քաղաքացի:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 517 երեխա՝ 257 տղա, 260 աղջիկ: