Հունաստանը դեմ է Եվրամիության Ռուսաստանի դեմ իրագործվող պատժամիջոցներին ու հանդես է գալիս Մոսկվայի ու Բրյուսելի հարաբերությունների կարգավորման օգտին:
Այս մասին հայտնել է Հունաստանի կառավարության հատուկ ներկայացուցիչ Պանայոտիս Ռումելիոտիսը, նշելով, որ Հունաստանի կառավարությունը կտրուկ դեմ է պատժամիջոցներին ու տնտեսական ու քաղաքական ճգնաժամի հաղթահարման պարագայում նպատակադրված է զարգացնել հարաբերությունները բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ Ռուսաստանի հետ:
Նրա խոսքերով՝ Եվրոպական երկրների մեծ մասը ձգտում են բարեդրացիական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, իսկ քաղաքականությունը չպետք է հակասի երկրների շահերին:
Հիշեցնենք, որ Ուկրաինական հակամարտությունից հետո Եվրամիության մի շարք երկրներ Ռուսաստանի դեմ կիրառել են տնտեսական ու քաղաքական պատժամիջոցներ: