Հունաստանի և վարկատուների միջև համաձայնագրի բացակայությունը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ–ի և ֆինանսական շուկաների վրա, հայտնել է ԱՄՆ–ի Դաշնային պահուստային համակարգի ղեկավար Ջանեթ Ելենը։
Նրա խոսքով` Հունաստանի և ԱՄՆ–ի ֆինանսական և առևտրային կապերն «այդքան էլ մեծ չեն»։ «Սակայն, քանի որ ազդեցություն կլինի եվրագոտու տնտեսության և գլոբալ ֆինանսական շուկաների ապա, անկասկած, նաև երկրորդական ազդեցություն կլինի ԱՄՆ–ի համար, ինչը կազդի նաև մեր տնտեսական աճի վրա», – ավելացրել է ԴՊՀ ղեկավարը։
Հունաստանը ֆինանսավորման երկարացման շուրջ բանակցություններ է վարում ԵՄ–ի և ԱՄՀ–ի վարկատուների հետ, սակայն մինչ օրս կողմերը չեն կարողացել համաձայնության գալ։