RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ ստիպված է մինչև վարկատուների հետ համաձայնագրի կնքումն աշխատել կառավարության հետ, որն աջակցում է խորհրդարանում պատգամավորների փոքրամասնությանը:
Այս քայլով Հունաստանի վարչապետը հասկացրել է, որ արտահերթ ընտրություններ կանցկացվեն միայն պայմանավորվածությունների ստորագրումից հետո:
Հունական բանկերին լիկվիդայնություն տրամադրելու և հունական տնտեսությանն օգնության ավելի քան 80 մլրդ եվրոյի նոր ծրագիրը վերսկսելու համար անհրաժեշտ օրենքի վերաբերյալ քվեարկության համար 149 պատգամավորներից 32-ը դեմ է եղել, ձեռնպահ է մնացել 6-ը, մեկը բացակայել է քվեարկությունից:
Այդպիսով, կառավարության 39 ձայնը չի ստացել: