Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը այսօր հեռախոսազրույց կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությանը՝ հղում անելով հունական կառավարությանը։
«Ցիպրասը և Պուտինը հեռախոսազրույց կունենան Եվրախմբի հանդիպման ընդմիջման ժամանակ»,- ասել է աղբյուրը:
Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ միջազգային վարկատուների պահանջներին «ոչ» է ասել ընտրողների 61.31%-ը։