Հասարակություն 

Հունիսի 1-ը Նոր Նորքի «Նոր աստղ» միությունում

Նոր Նորք վարչական շրջանում գործող "Նոր աստղ" հաշմանդամ երեխաների ծնողների միությունում այսօր ևս մեծ շուքով նշվեց հունիսի 1-ը: 

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի հանձնարարությամբ աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ներկայացուցիչները հյուրընկալվեցին միությունում՝ անակնկալ նվերներով շնորհավորելով երեխաներին:

Տոնի առթիվ միության անդամները բեմադրել էին տիկնիկային գեղեցիկ ներկայացում, որի ավարտին հյուրերը մանուկներին նվիրեցին սիրված մուլտհերոսների կերպարով բաժակներ՝ ուրախ և բարձր տրամադրություն ստեղծելով դահլիճում:

Նույն շարքից