ՀՀ սահմանային անցակետերում ֆիզիկական անձանց իրազեկող գրություն է հայտնվել՝ 2019-ի հունվարի 1-ից ֆիզիկական անձինք կարող են իրենց հետ ունենալ մինչև 25 կգ քաշով անձնական օգտագործման ուղեբեռ, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոն։ Այս մասին հայտնում է Tert.am-ը:
Բացի դրանից, մեկ այլ գրությամբ հայտնում են, որ արգելվում է ներկրել օգտագործված անվադողեր։
Բավրայի անցակետում մաքսային ծառայողները, պատասխանելով հարցին, թե ինչու է արգելվում օգտագործված անվադող բերելը, հայտնել են, որ դա համարվում է թափոն։
Հարցին, թե եթե ֆիզիկական անձը համարվում է օտարերկրացի և իր երկրում ձմեռային անվադողեր է գնել սեփական մեքենայի համար, ապա ինչ անի փոխված ամառային անվադողերը, մաքսային տեսուչները պատասխանել են. «Չի թույլատրվում, օգտագործվածն արգելվում է, պիտի մեքենայի վրա ամրակցված լինի»։
Ինչ վերաբերում է ուղեբեռի քաշի կրկնակի կրճատմանը, սահմանային անցակետում դա նորություն էր Հայաստան ուղևորվող քաղաքացիների համար. «Ռուսաստանից Վրաստանի տարածքով գալիս եմ, ասում են՝ պիտի մաքսազերծես, գերազանցում է 25 կգ-ն։ Ես ոչինչ չունեմ վաճառքիի ենթակա, բայց 25 կգ-ից ավելի է ուղեբեռս»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում