Հունվարի 4-ին Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխվել է 39 տրանսպորտային միջոց, որից 33-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Իսկ hունվարի 1-ի, ժամը 00.01-ից ներառյալ մինչև հունվարի 4-ը, Ճանապարհային ոստիկանները հատուկ պահպանվող տարածքներ են տեղափոխել 178 տրանսպորտային միջոց, որից 159-ը ոչ սթափ վիճակում վարելու համար:
Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել երթևեկության կանոնները, չվտանգել սեփական և երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: