Քաղաքական 

Հուսով եմ, որ բոլորս դասեր ենք քաղել այս դեբատից՝ թե' վարչապետը, թե' մենք, թե' մեծամասնությունը․ Մարուքյան

Լուսավոր Հայաստանի ու խորհրդարանական մեծամասնության միջև փոխհրաձգություն չկա, կա դեբատ, որը մի քիչ լավ չի ընթացել: Ես հույս եմ հայտնում, որ բոլորս դասեր ենք քաղել այս դեբատից՝ թե' վարչապետը, թե' մենք, թե' մեծամասնությունը, հուսով եմ այսուհետ ամեն ինչ նորմալ քաղաքակիրթ աշխատանք կտեսնենք: Այսօր՝ փետրվարի 18-ին ԱԺ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ինչ վերաբերում է հարցին, թե ով է թիվ մեկ ընդդիմադիրը, Մարուքյանը նշեց, որ իրենք ոչ մի հարցում չեն ասել, թե թիվ մեկն են. «Քաղաքացիների ընտրությամբ կորոշվեն, թե ով ով է: Հիմա երրորդ ուժն ենք, քաղաքացին է որոշել»:

Մարուքանը նշեց, որ Հայաստանում իշխանությունն այսօր լեգիտիմ է, այն տապալելու որևէ ցանկություն ու ծրագիր չունեն, մանսակցելու են հաջորդ ընտրություններին, և ժողովուրդը կորոշի, թե ով կլինի իշխանությունը. «Մենք չենք ուզում, որ իշխանությունը չարդարացնի իրեն, մենք բոլորս մի նավի մեջ ենք, մեր երեխաներն են այս երկրում ապրում ու ապրելու են»:

Նույն շարքից