Երեկ երեկոյան նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) եղբայր Ռոբերտ Մանուկյանն ազատ է արձակվել արգելանքից: Analitik.am-ի հետ զրույցում Ռոբերտ Մանուկյանի փաստաբան Հովսեփ Սարգսյանն ասաց, որ ձերբակալումը ճանաչվել է ոչ օրինաչափ և ազատ արձակելու հիմնավորումը եղել է այն, որ ձերբակալման նպատակն ու հիմքերը բացակայում են»:
Այնուհետև Մանուկյանի փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը հաղորդում է տվել հանցագործության մասին: Սարգսյանի խոսքով՝ իր պաշտպանյալը «Ոստիկանության կողմից բերման ենթարկվելու ընթացքում և դրանից հետո ոստիկանության Աբովյանի բաժնում բռնության է ենթարկվել»:
Մեր այն դիտարկմանը, որ ոստիկանությունը օրինաչափ էր բնորոշել իր գործողությունները՝ փաստաբան Սարգսյանն ասաց. «Հո իրենց ասելով չի, դրա համար դատարան կա, դատարանն է որոշում իրավաչափությունը: Եթե ոստիկանությունը որոշելու լիներ՝ հենա կլիներ ոստիկանական երկիր:»