ԵՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանը գրում է.
«Սիերլի´ ուսանողներ, հարգելի´ գործընկերներ,
Հարկ եմ համարում ձեզ տեղեկացնել, որ ՀՊՏՀ նախկին ակադեմիական կազմից 2019-2020 ուսումնական տարում բեռնվածություն չի ստացել 61 դասախոս (կամ չեն բավարարել մրցույթի պայմաններին կամ չեն դիմել մրցույթին)։ Դասախոսական կազմը համալրել է շուրջ 85 նոր դասախոս, որոնք հիմնականում աշխատում են պետական կառավարման մարմիններում, մասնավոր ընկերություններում և այլ կազմակերպություններում։ Մրցույթի շեմը հաղթահարած դասախոսները բեռնվածություն չեն ստացել միայն այն դեպքերում, երբ անձամբ են հրաժարվել դասաժամերից։
Շնորհավորում եմ և բարի երթ եմ մաղթում ՀՊՏՀ ընտանիքի նոր անդամներին։ Վստահ եմ, որ միասին կկարողանանք էապես դեպի լավը վերափոխել մեր սիերլի համալսարանը։
Հարկ եմ համարում նաև նշել, որ ՀՊՏՀ ղեկավարությունը մասնագիտական ատեստավորման, դասալսումների, ուսանողական հարցումների և այլ գործիքակազմի կիրառմամբ կրթության որակը պահելու է մշտական վերահսկողության ներքո։
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ»: