Հասարակություն 

Հռոմի Պապը Ադրբեջանում մեկ օր էլ չի մնալու. Վատիկանը հրապարակել է Ֆրանցիսկոս Պապի այց ծրագիրը

Վատիկանը հրապարակել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապի՝ Ադրբեջան և Վրաստան կատարելիք այցի ծրագիրը: Այցը տեղի է ունենալու սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

Վրաստան կատարելիք երկօրյա այցի ընթացքում Ֆրանցիսկոս Պապը հանդիպելու է երկրի նախագահի, Վրաստանաի կաթողիկոսի և Վրատանում գործող մյուս եկեղեցիների ղեկավարների հետ: Հոտեմբերի 1-ին Հռոմի Պապը պատարագ կմատուցի Միխեիլ Մեսխիի անվան մարզադաշտում, իսկ ավելի ուշ՝ կայցելի Վրաստանի գլխավոր հոգևոր կենտրոններից մեկը՝ Մցխեթի Սվետիցխովելի տաճարը:

Հոկտեմբերի 2-ին Ֆրանցիսկոս Պապը կմեկնի Բաքու: Ադրբեջանի մայրաքաղաք այցը կմեկնարկի պատարագով: Դրանից հետո պանտիֆիկը կհանդիպի  Ադրբեջանի նախագահի, հոգևոր առաջնորդի, ռուսական ուղղափառ եկեղեցու առաջնորդի և հրեական եկեղեցու  համայնքի ղեկավարի հետ: Նույն օրը երեկոյան նա կվերադառնա Վատիկան:

Նույն շարքից