Հասարակություն 

Հռոմի պապը ծպտված օգնում է աղքատներին. Huffington Post

Մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը գիշերները զգեստափոխվում է և սովորական քահանայի հագուստով լքում Վատիկանը, ապա՝ ողորմություն տալիս աղքատներին:

 

Huffington Post-ը հայտնում է, որ նման լուրեր են տարածվել Վատիկանի սոցապահովման հարցերով զբաղվող արքեպիսկոպոս Քոնրադ Կրայևսկու հարցազրույցից հետո: Մասնավորապես, թե այդ գործը Ֆրանցիսկոս պապն անում է` նրան միանալով:

 

Իր աղբյուրին վկայակոչելով` Huffington Post-ը հայտնում է, որ Վատիկանի բանակի` շվեյցարական գվարդիայի տվյալներով՝ պոնտիֆիկոսն իսկապես գիշերները դուրս է գալիս և հանդիպում անօթևան մարդկանց:

 

Հայտնի է, որ կարդինալ եղած ժամանակ Ֆրանցիսկոսը ևս գիշերներն իր հացն է կիսել անտունների հետ` ցույց տալու համար, որ նրանք սիրված են:

 

Նախկին Հռոմի պապերից Հովհաննես Պողոս 13-րդը գիշերները ճողոպրում էր` հիանալու համար Հռոմի տեսարաններով: Իսկ Պիոս 12-րդը ծպտված հոգ էր տանում Հռոմի հրեական բնակչության մասին: 

Նույն շարքից