Հասարակություն 

Հռոմի պապը կոչ է արել հարգել մարդկանց կրթության իրավունքը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել պահպանել մարդկանց կրթության իրավունքը, այդ թվում` աղջիկների` կապված այն բանի հետ, որ որոշ երկրներում նրանք «այդ իրավունքը չունեն»: Այս մասին գրում է RIA Novosti-ն:

«Հազվադեպ չէ, որ մարդիկ զրկված են ցանկացած իրավունքից: Այն բանի համար, որպեսզի այդ տղամարդիկ և կանայք կարողանան հետևում թողնել ծայրահեղ աղքատությունը, պետք է նրանց հնարավորություն տալ սեփական ճակատագիրը կերտելուն արժանի լինել: Մարդու լայնածավալ զարգացումը, մարդու արժանապատվության ամբողջական իրացումը չեն կարող ստիպողաբար լինել: Դրանք պետք է իրացվեն յուրաքանչյուր մարդու, յուրաքանչյուր ընտանիքի մեջ առանձին-առանձին` այն բոլոր շրջանակների հետ արդարացի հարաբերությունների պայմաններում, որտեղ տեղի է ունենում մարդկային հասարակության իրացումը»,- ասել է նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ:

Քահանայապետը նշել է, որ «գյուղը, բնակավայրը, գավառը, մի ամբողջ երկիր ենթադրում է այն, ինչը պետք է իրավունք հանդիսանա նաև աղջիկների կրթության համար»:

Նույն շարքից