Հռոմում սպասվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի կարճատև, առանձին հանդիպումը: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ակնկալում ենք, որ Հռոմում պաշտոնական ծրագրի ավարտին կարճատև, անձնական հանդիպում կկայանա», - ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ Նախագահի օգնական Յուրի Ուշակովը տեղեկացրել էր հանդիպման հավանականության մասին: