Հասարակություն 

Հրաձգություն՝ ամերիկյան համալսարանում. Զոհերը՝ կասկածյալի ծնողներն են

ԱՄՆ-ում ոստիկանություն ձերբակալել է Միչիգանի համալսարանում հրաձգության հեղինակին, հայտնում է Associated Press-ը:

Պարբերականի տեղեկություններով, ձերբակալվածը 19-ամյա երիտասարդ է:

Հրաձգությունը տեղի է ունեցել մարտի 2-ին: Հրաձգության արդյունքում երկու զոհ կա՝ կասկածյալի ծնողները: Ընդ որում, կասկածյալ Ջեյմս Էրիկ Դևիս կրտսերի հայրը աշխատում էր Չիկագոյի ոստիկանությունում:

Նույն շարքից